Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

28 ապր 2018 14:20

Նախարարի առաջին տեղակալը Սլովենիայում ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը

Նախարարի առաջին տեղակալը Սլովենիայում ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերըՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Սլովենիայի Հանրապետության Լյուբլյանա քաղաքում մասնակցել է «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» (TEN-T Days) միջոցառմանը: Այն անցկացվում է Եվրոպական Միության Խորհրդում Բուլղարիայի նախագահության շրջանակներում և համարվում է ԵՄ տրանսպորտային կապակցվածության կարևորագույն իրադարձություններից մեկը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Արևելյան Գործընկերության երկրների նախարարական նիստ, որի ընթացքում քննարկվել են ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների տրանսպորտային համակարգերի ինտեգրման համար ապագա ֆինանսավորման հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգ, կայուն և խելացի շարժողունակությանը: Նիստում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, տրանսպորտային հասանելիությունը եվրոպական ցանցին, տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև ճանապարհային անվտանգության հետ կապված հարցերին, մասնավորապես, ճանապարհային պատահարների քանակը կրճատելու նպատակով պետությունների կողմից վարվող քաղաքականություններին ու մշակվող օրենսդրություններին:
Նախարարական հանդիպման ընթացքում Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը: Մասնավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերի կատարողականին, ինչպես նաև այս ոլորտում 2020-2030թթ. առաջնահերթություն ներկայացնող ծրագրերին՝ Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ծրագրերին, ինչպես նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերին: Նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև տրանսպորտի ոլորտը ներկայացնող մի շարք նախարարների, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում համագործակցության հնարավորություններն ու ֆինանսական կառույցների աջակցության մեխանիզմները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր