Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 մայիս 2018 15:00

«Ելքն» ու «Երկիր Ծիրանին» կհամագործակցե՞ն. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը

«Ելքն» ու «Երկիր Ծիրանին» կհամագործակցե՞ն. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը«Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը հնչեցրել ենք, և կարծում եմ, որ մեր հնչեցրած պահանջը ևս ուշացած էր, և Տարոն Մարգարյանի հրաժարականն առօրեական էր ամսի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա նշեց, որ սպասում են ավագանու մյուս գործընկերներին, որպեսզի կարողանան խմբակցության նիստ անցկացնել և գործնական քայլերի մասին քննարկում իրականացնել։
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցում «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համագործակցությանը, նա ասաց, որ երկու խմբակցություններն էլ ընդդիմադիր են և Տարոն Մարգարյանին որպես քաղաքապետ չեն տեսնում.
«Գործնական քայլերի մասին, ինչպես նշեցի, պետք է խմբակցությունով որոշում կայացնեն, որպեսզի քննարկենք թե՛ համագործակցությունը, թե՛ առհասարակ գործողությունների շարքը»։
«Ելքում», ըստ Խաժակյանի՝ քննարկում չի եղել նաև իրենց քաղաքապետի թեկնածուի մասին. «Դա էլ ևս այն քննարկումներից է, որը ենթադրում է գործնական քայլեր»։
Խաժակյանը բացառում է Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այլ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը. «Եթե լինի հրաժարականը, ես դա բացառում եմ։ Նախ՝ որևէ ՀՀԿ ավագանու անդամ, չեմ կարծում, թե նման բեռ իր վրա վերցնի, դա կլինի անտրամաբանական, որովհետև ամսի 23-ից հետո երկրում իրապես բան է փոխվել, և այդ իրողությունների հետ պետք է ՀՀԿ բոլոր կառույցների ղեկավարները հաշվի նստեն»։
Նրա խոսքով՝ նույն մարդիկ, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել ՀՀԿ-ին, ձայն են տվել նաև Երևանի ավագանու ընտրություններին. «Եթե այն մարդիկ, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին, օրեր շարունակ արտահայտել են իրենց կամքը և ասել, որ փոշմանել են իրենց ընտրության համար և ցանկանում են բոլորովին այլ իշխանություն, շատ տրամաբանական է, որ այստեղ էլ փոփոխություն պետք է կատարվի՝ անկախ նրանից՝ դա կլինի հարկադրանքով, բազմամարդ ցույցերով, թե այլ մեխանիզմներով։ Այդ փոփոխությունն արդեն եղել է, մնում է իրավաբանորեն ամրագրվի»։
Խաժակյանը կարևորում է նաև Նիկոլ Փաշինյանի կարծիքը. «Նա ևս, որպես կառավարության ղեկավար, պետք է իր դիրքորոշումը հայտնի։ Այս գործընթացները հենց տեղի ունենան, մենք պատրաստակամ ենք որևէ ակտիվ գործողության»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր