Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

24 մայիս 2026 16:22

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենաԱյսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 32-ամյա Տիգրան Ն․-ի վարած «Volkswagen Golf», 51-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Volkswagen Jetta» մակնիշի, 31-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Volkswagen Beetle» մակնիշի և 31-ամյա Վլադիմիր Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Volkswagen»-ներից 2-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ բախումը եղել է վրացական համարանիշներով «Kia»-ի և սպիտակ «Volkswagen»-ի միջև, ապա «Kia»-ն առաջ է ընթացել, բախվել կայանված «Volkswagen»-ներին, որոնցից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր