Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

11 մայիս 2018 12:07

Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ. Փաշինյան

Կառավարութունն այսօր՝ մայիսի 11-ին, փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 150 մլն դրամ է հատկացվելու նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Այդ գումարը, ըստ նախարարի պարտականությունները կատարող Վահրամ Մկրտչյանի, նախատեսված է վերանորոգման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ներկայացնելով իրենք քաղաքական մոտեցումը. «Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»: Նա ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր