ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ          Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները       Ամեն օր կարտոֆիլ ուտելն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր    

11 մայիս 2018 22:10

Եղանակը Հայաստանում. մայիսի 12-ին

Մայիսի 12-16-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը՝ 3-4 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +17+19,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,
Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+17,
Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,
Արարատում՝ գիշերը`+10+14, ցերեկը` +21+24,
Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +14+17,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +17+20:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր