Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

11 մայիս 2018 23:14

Իմ անունը արհեստականորեն ՇՊՀ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապելը և ինձ սևացնելը քաղաքական ենթատեքստ ունի, որը կապված է մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ

Հարգելի հայրենակիցնե՛ր,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են:
Ինչպես և խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:
Ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը ոչ մի կողմից չենք ստացել որևէ առաջարկ: Այս լռությունը, թերևս, փաստում է, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի, որը, բնականաբար, կապված է սույն թվականի մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ: Բացի այդ, քաղաքական խաժամուժին սպասարկող ողջ լրատվավերլուծական դաշտը առանց խնդրի իսկությունը ճշտելու, շրջանցելով իմ հայտարարությունը՝ լծվել է իմ անունը սևացնելու գործին: Մեկ բան ակնհայտ է՝ չարախոսելով և պատվեր կատարելով քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերը պատիվ չեն բերել և ոչ մեկին:
Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին նշել, որ անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, թե ովքեր են կանգնած իմ անունը արհեստականորեն այս իրավիճակի հետ կապելու և ինձ սևացնելու ակունքներում՝ իմ դիրքորոշումը հստակ է, այն ուղղված է եղել հանրապետությունում լարված իրավիճակը թոթափելուն, որի համար չեմ զղջում: 
Ես իմ խղճի առջև ազնիվ եմ, ինչը գոնե ինձ ճանաչողները լավ գիտեն:
Խոհեմություն եմ մաղթում բոլորին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր