Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

15 մայիս 2018 11:03

Այդ գործը Բաղրամյան 26-ից էր նախաձեռնվել. Զինված խմբի գործով պաշտպանները պատրաստվում են հանդես գալ միջնորդություններով

Այդ գործը Բաղրամյան 26-ից էր նախաձեռնվել. Զինված խմբի գործով պաշտպանները պատրաստվում են հանդես գալ միջնորդություններով2015 թվականին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի գործով ամբաստանյալների պաշտպանները «Սասնա ծռեր»-ի պաշտպանների օրինակով պատրաստվում են առաջիկայում դիմել դատարան իրենց պաշտպանյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու համար։

Ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանի և Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տևական ժամանակ դադարից հետո, եթե նիստերը կայանան՝ անպայման միջնորդություն կներկայացնի իր պաշտպանյալների խափանման միջոցը փոփոխելու համար։ «Իրականում իրավիճակ է փոխվել։ Երկրում անարդարություն կար, այդ անարդարությունը հեռացել է, և հիմա իրական հնարավորություն կա հարցերին իրավական ճանապարհով լուծում տալու համար։ Մեր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անհիմն են, և եթե դատարանը օրենքով մոտենա հարցին, արդար քննություն իրականացնի, ապա կապացուցվի, որ մարդիկ անմեղ են և այսքան ժամանակ ապօրինի են պահվում կալանքի տակ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով. «Անարդարությունը հեռացել է։ Արդարադատություն պետք է իրականացվի»։
Այս գործով ներգրավված փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործով ամբաստանյալները պետք է միանշանակ հայտնվեն ազատության մեջ, քանի որ նրանք էլ իրենց քաղաքական հայացքների համար դարձել են զոհ, հիմա նրանց մի մասն էլ խոշտանգվում է անազատության մեջ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեն։ «Ամբաստանյալների մի մասը տարիքով մարդիկ են, առողջական լուրջ խնդիրներով։ Այսքան ժամանակ նրանց անազատության մեջ պահելը խայտառակություն է։ Նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Այս գործով կան մարդիկ, որոնց խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի»,- ասաց տիկին Պետրոսյանը։
Նշենք, որ այս գործով անցնող բոլոր ամբաստանյալներին, որոնց թիվը մոտ է 30-ի, առաջադրված է նույն մեղադրանքը, որը, տիկին Պետրոսյանի խոսքերով, աբսուրդը է։ «Բոլորին նույն մեղադրանքն է առաջադրված։ Դա աբսուրդ է։ Ապացույցները շատ թույլ են և հույս կա, որ արդար դատաքննության ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Ուզում եմ հուսալ, որ արդար դատաքննություն կլինի»,- ընդգծեց Ինեսսա Պետրոսյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շիրխանյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա և չի եղել, բայց վերջինս այսքան տարի կալանքի տակ էր, քանի որ Բաղրամյան 26-ից էր այդպիսի պատվեր իջեցվել։ Հիմա իրավիճակ է փոխվել և հույս կա, որ Շիրխանյանի կալանքն անհապաղ պետք է վերացվի։ «Առաջիկա նիստին պատրաստվում են արդեն որերորդ անգամ ներկայացնել խափանման միջոցի փոփոխության միջնորդություն։ Ինչ վերաբերում է արդար դատաքննությանը, ապա այդ մասով մեծ հույս ունենք, քանի որ համոզված եմ, որ ի սկզբանե այս գործը Բաղրամյան 26-ից էր նախաձեռնվել, և դատարանի նկատմամբ ճնշում է եղել հենց այդ հասցեից, որպեսզի դատարանը բաց չթողնի պարոն Շիրխանյանին։ Հիմա, երբ հուսով եմ՝ այդ երևույթները չկան, մենք ակնկալում ենք արդար դատաքննություն։ Եթե իրականում արդար դատաքննություն իրականանա, ու դատարանը իսկապես արդար գտնվի, պարոն Շիրխանյանը չպետք է մի օր ավելի մնա կալանքի տակ։ Շիրխանյանին տարիներ շարունակ կալանքի տակ պահելու որևէ օրինական հիմք չկա»,- ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Ալումյանը նշեց, որ լիահույս է նաև այս մասով, որ իրենց կհաջողվի ցույց տալ, որ մեղադրանքը շինծու է։
Նշենք, որ կալանքի մասով Վահան Շիրխանյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նշենք, որ Նորքի զինված հանցախմբի գործով հիմնականում որպես մեղադրյալ ներգրավվեցին այն անձինք, ազատամարտիկներ, ովքեր այդ շրջանում քաղաքական ակտիվություն էին ցուցաբերում, ակցիաներ, հանրահավաքներ էին կազմակերպում իշխանությունների դեմ։ Նրանց մեկուսացնելով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում էր լռեցնել ու ճնշել նրանց ակտիվությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր