«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

15 մայիս 2018 21:00

Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան

Մարտի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն եւ գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Ն.Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային եւ սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում:
- Պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծ գործ է արվել, եւ հույս ունեմ, որ կառավարությունը եւ ես, որպես վարչապետ, մեզանից կախված ամեն ինչ կանենք արվածի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում եւ, ըստ էության, հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, եւ քաղաքացիական պաշտպանության խնդիրները պետք է լինեն բարձր մակարդակում: Իմ սեղանին դրված առաջին խնդիրները կապված էին նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, ինչը լուրջ ազդակ է: Այդ խնդիրների պատշաճ մակարդակով լուծելու համար մեծ դեր ունի նաեւ մարդկային գործոնը:
ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես ասաց.
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նման պատասխանատու պաշտոն վստահելու համար: Կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք հասարակության մեջ կուտակված դրական լիցքերը բազմապատկելու համար, որպեսզի մարդիկ ամեն վայրկյան իրենց մաշկի վրա զգան մեր անմիջական ու մարդկային վերաբերմունքը:
Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ տալով հանձնարարականներ եւ նախանշելով այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր