Դատապարտում եմ. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- ասել է Մարգարյանը եւ հավելել. «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։
Մյասնիկյանի հետեւի այգու վերաբերյալ էլ ասաց, որ այգին դեռ տասը տարի առաջ տրված էր վարձակալության։ Վարձակալը հրաժարվեց այգուց, եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը փորձեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ «Երեք ամիս շարունակ աշխատանքներն ընթանում են։ Ուզում եմ վստահեցնել, որ այգին որեւիցե առեւտրային, սրճարանային տարածքներ չի հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը։ Որոշակի ծառահատումներ եղել են, եւ նաեւ Վարդանյանների ընտանիքը ծրագրումէ կանաչ տարածքներն ավելացնել»։
Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիների խմբին։
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համար քաղաքապետարանի մոտ քաղաքապետին աջակցելու համար ժամանել են թաղապետարանների աշխատակիցներ, համատիրությունների ներկայացուցիչներ, ՀՀԿ-ականներ։