Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

19 մայիս 2018 11:30

Անվտանգության մի շարք հարցեր չլուծելով՝ կանգնում ենք նոր Ապրիլյան պատերազմի առաջ․ ԱԽ նորանշանակ քարտուղար.տեսանյութ

«Ազգային անվտանգության մեր ընկալումը պետք է ընդլայնենք: Մենք խնդիր ունենք անվտանգությունը տրանսֆորմացնելու: Ազգային անվտանգությունը միայն ռազմական ոլորտին չի վերաբերում, շատ հարցեր կան, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը՝ օրինակ՝ ազատ և արդար ընտրություններ եթե չկան, դա նույնպես առնչվում է ազգային անվտանգությանը:

Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության խնդիրները ազգային անվտանգության մարտահրավերներ են, կոռուպցիան ևս մեր երկրի համար մարտահրավեր է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, որ առաջիկայում պետք է ստեղծվի մտագրոհի կենտրոն՝ հաշվի առնելով միջազգային փորձը. «Ժամանակակից մարտահրավերները պահանջում են լուրջ քաղաքական վերլուծություն և այդպիսի կենտրոն ունենալու անհրաժեշտություն կա»:
Ա. Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս Ազգային ժողովը հանրային կամքը չի արտահայտում: «Կա նոր ընտրությունների անհրաժեշտություն, բայց այս պահին օրենսդրական խճճվածություն կա, բայց մենք հաստատակամ ենք՝ պետք է գնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի կարողանանք հեղափոխությունը ֆիքսել և ավելի արագ տեմպերով գնալ դեպի զարգացում»:

Անդրադառնալով հետհեղափոխական իրադարձություններին, Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ հեղափոխություն է տեղի ունեցել, և մարդիկ ուզում են իրենց պահանջներն արագ լուծում ստանան. «Մենք չենք համարում, որ դա մեր դեմ կռիվ է. մարդիկ իրենց պահանջն են արտահայտում»:

Նրա կարծիքով՝ հակահեղափոխությունը շատ քիչ շանս ունի. «Ամեն դեպքում փորձեր միշտ էլ կարող են լինել, ավելի շուտ հակահեղափոխության փորձեր կարող է կատարել Սերժ Սարգսյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր