Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

19 մայիս 2018 12:43

Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրերին հայկական գերեզմանատուն կտանեն

Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրերին հայկական գերեզմանատուն կտանենRostovgazeta.ru:Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ արտասահմանյան հյուրերին տեղի հայկական գերեզմանատուն են տանելու, կազմակերպիչներն այդ այցը էքսկուրսիա են անվանում։ 

Հայկական գերեզմանատունը Ռոստովի հնագույն գերեզմանատներից է, որը հայտնվել է նախիջեւանցիների Ռոստովում բնակություն հաստատելուց ի վեր: Գերեզմանոցի հետաքրքիր վայրերից է Սուրբ Կարապետ եկեղեցին , որը համարվում է գերեզմանատան հուշահամալիր, որտեղ թաղված են Նախիջեւանի հայտնի հայ մշակութային գործիչներ:

«Օտարերկրյա հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում, մյուս շրջանների բնակիչների և նրանց համար էքսկուրսիա է անցկացվելու Պուշկինի փողոցով, շրջելու ենք կինեմատոգրաֆի պատմության հետ կապված վայրերով և նույնիսկ հատուկ էքսկուրսիա ենք գնալու հայկական գերեզմանատուն, որը հյուրերի շրջանում հատուկ հետաքրքրություն է վայելում», — պատմել է թանգարաններից մեկի տնօրեն Գալինա Կուլիկովան։

Նշենք, որ հայկական գերեզամանատունը Դոնի Ռոստովի ամենահին գերեզմանատներից է, ունի 14 հեկտար տարածություն, կենտրոնական ծառուղիները տանում են դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի: Այն կառուցվել է 1875 թվականին և մինչ օրս Դոնի Ռոստովում պահպանված հայկական միակ հինավուրց տաճարն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր