«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը       Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա    

19 մայիս 2018 20:20

Արյունահոսությունը կանգնեցնող դեղամիջոցը կարող է օգտագործվել ինսուլտի բուժման նպատակով․ գիտնականներ

Դեղամիջոցը, որը կանգնեցնում է արյունահոսությունը ու օգտագործվում է լուրջ վնասվածքների ու հետծննդաբերական արյունահոսությունների կանգնեցման համար, կարող է օգտակար լինել նաև ինսւոլտի բուժման տեսակետից․ University of Nottingham համալսարանի գիտնականները պարզել են, որ տրանեքսամաթթուն 40 տոկոսով նվազեցնում է հեմորագիական ինսոիլտների հետևանքով մահացությունը։
Ժամանակակից գիտությունը տարբերակում է ինսուլտի հեմորագիական ու իշեմիկ տեսակները։ Երկու տեսակից էլ տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են մահանում։ Հեմորագիական ինսուլտի դեպքում արյունատար անոթների պատերի ամբողջականությունը գլխուղեղում խախտվում է, ու արյունը ձգտում է դեպի հյուսվածքներ, ճնշելով դրանք։
Վերոնշյալ գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ 12 երկրների 124 հիվանդանոցների 2325 հիվանդների մասնակցությամբ։ Հիվանդների մի մասը ինսուլտին հաջորդող 8 ժամերի ընթացքում տրանեկսամաթթու է ստացել։ Սովորաբար այդ դեղամիջոցը օգտագործվում է վնասվածքների դեպքում արյունահոսությունը կանգնեցնելու համար։ Մնացած հիվանդները հսկիչ խմբի էին  ու ստացել են ստանդարտ բուժում։
Մասնակիցներին պարբերաբար  գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Հիվանդների վիճակին հետևել են 3 ամսվա ընթացքում։ Պարզվել է, որ տրանեկսամաթթուն նպաստել է մահվան վտանգի նվազմանն ու նվազեցրել ինսուլտների կրկնման հավանականությունը։ Լավագույն արդյունքը գրանցվել է արյան ցածր ճնշում ունեցող հիվանդների մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր