Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

25 մայիս 2018 13:07

Խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել

Խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնում է, որ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության մեջ: Ազատ Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին:
Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին և ում ընկերության շուրջ էլ ծավալվել է կոռուպցիոն սկանդալը:
Արդարադատության դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, թե Մարտիրոսյանն ու Լեսկովն աշխատում են էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերությունում: Նրանք կասկածվում են փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու գործողությունների մեջ՝ ի շահ ԱՄՆ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության: Ենթադրյալ ապօրինի գործողություններով նրանք նպատակ են ունեցել պայմանագիր կնքել, որով ընկերությունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու ծառայություններով ապահովեր Ղազախստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցման գործընթացը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Gravitas ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Կոնտոգուրիսը, Rolls-Royce-ի նախկին աշխատակիցներ ու ղեկավարներ ենթադրաբար ապօրինի կերպով կաշառք են վճարել օտարերկրյա պաշտոնյաներին Rolls-Royce Energy Systems Inc.-ի հետ ուղղակի գործարքի մեջ մտնելու դիմաց: Rolls-Royce Energy Systems Inc.-ը Միացյալ Թագավորությունում գործող և ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, ծովային, էներգետիկ սեկտորների համար էներգետիկ համակարգերի համաշխարհային արտադրող և մատակարարող ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Մեղադրական եզրակացությունում ասվում է, թե Կոնտոգուրիսը, համագործակցելով էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերության աշխատակիցների, այդ թվում և Մարտիրոսյանի ու Լեսկովի հետ, Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce-ը «ատկատներ» է վճարել խորհրդատվական ընկերությանը ու կաշառել առնվազն մեկ օտարերկրյա պաշտոնյայի Ղազախստանում: Այնուհետև այդ վճարումները թաքցվել են որպես Կոնտոգուրիսի ընկերության՝ Gravitas-ի կոմիսիոն վճարներ, ինչի դիմաց Gravitas-ը օգնել է Rolls-Royce-ին շահել Asia Gas Pipeline LLP ընկերության հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող գազատար կառուցելու նպատակով, ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, պետք է անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցեին Asia Gas Pipeline-ին:
Մեղադրական եզրակացությունում նշվում է, թե Asia Gas Pipeline-ը 2009 թվականի նոյեմբերին շուրջ 145 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Rolls-Royce-ի հետ: Rolls-Royce-ը կոմիսիոն վճարումներ է արել Gravitas-ին, ինչից հետո Կոնտոգուրիսը համապատասխան վճարումներ է արել խորհրդատվական ընկերության աշխատակիցներին, այդ թվում և Մարտիրոսյանին ու Լեսկովին, ում տրամադրված գումարի մի մասն էլ բաժին է հասել ենթադրյալ կոռումպացված համաձայնագրի կնքմանը նպաստած պաշտոնյային:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր