Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մայիս 2018 09:30

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՀանրապետության տարածքում`

Մայիսի 28-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: 
Երևան քաղաքում՝
Մայիսի 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր