Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 մայիս 2018 11:10

Դասադուլի և գործադուլի կոչ՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի, ՈՒԽ-ի գործունեության կասեցման, ֆինանսական աուդիտ անցկացնելու պահանջներով

Դասադուլի և գործադուլի կոչ՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի, ՈՒԽ-ի գործունեության կասեցման, ֆինանսական աուդիտ անցկացնելու պահանջներով*Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,
     *Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները,
     *Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:
     1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
     2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
     3. Ֆինանսական աուդիտի անցկացում
     4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:
Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: 
     Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի:
Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր