Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 մայիս 2018 14:55

Սերժ Սարգսյանը շարունակում է ուղղորդել և՛ դատախազներին, և՛ դատավորներին» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը շարունակում է ուղղորդել և՛ դատախազներին, և՛ դատավորներին» (տեսանյութ)«Այսօրվա կառավարության հիմնական խնդիրն ազատ, արդար արտահերթ ընտրությունների կազմակերպումն է եւ հեղափոխության հաղթանակի պաշտպանությունը»: ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:
«Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանը շարունակում է ուղղորդել եւ՛ դատախազներին, եւ՛ դատավորներին: Մենք մի քիչ անսովոր իրադրություն ունենք, թավշյա հեղափոխությունը ստեղծեց աննախադեպ իրադրություն: Այսօր Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է: Նույնիսկ ֆիզիկական առումով Սերժ Սարգսյանը գտնվում է հարեւան ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ բոլոր իմաստներով երաշխավորում է նրա անվտանգությունը: Դա փոխադարձ քաղաքական պրոցես է, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին զսպած է պահում ՀՀԿ-ին հակահեղափոխական ինչ-որ քայլերից, եւ այդպիսի մի մոդել ունենք, որտեղ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ զրկված չէ իր հնարավորություններից՝ ազդել դատախազության վրա, դատարանների վրա, եւ իրականացնում է այդ ազդեցությունը: Դա մենք տեսնում ենք Սասնա ծռերի գործով, քաղբանտարկյալների գործով»,-հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր