Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 մայիս 2018 14:29

էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի՞, հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի

էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի՞, հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինիՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ: Ազգային ժողովում մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարար էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Արթուր Գրիգորյանը:
«Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նման քննարկում է եղել կառավարությունում: Նման քննարկում կառավարությունում տեղի չի ունեցել, քննարկում եղել է նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հասկանալու, թե անհրաժեշտ վերլուծություններն անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի սակագնի փոփոխություն»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, դրանք դեռ չեն ավարտվել, ևս մեկ-երկու օր կտևեն:
Անդրադառնալով սակագնի հնարավոր վերանայման ժամկետներին՝ նախարար Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված կարգավորումներով էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է վեց ամիսը մեկ: «Եթե սակագինը վերանայվի, դա կլինի օգոստոսից հետո, քանի որ այս տարի փետրվարին արդեն մեկ անգամ վերանայվել է»,- ավելացրեց Արթուր Գրիգորյանը:
Էներգետիկայի նախարարը նկատեց նաև, որ հնարավոր է համարում, որ սակագինը մնա նույնը: «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի»,- եզրափակեց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր