19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

30 մայիս 2018 15:37

Ովքեր խոսում են Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՝ լավ չեն պատկերացնում Սահմանադրության ու ընթացիկ օրենքների կապը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանին ուղղված նամակը:
Ամբողջական ասուլիսը տեսանյութում.
 
Ներկայացնում ենք նամակը ստորև.
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ
29 մայիսի,2018 թ.
Մեծարգո պրն Վարչապետ
Դուք իհարկէ տեղեակ եք, որ ԱԻՄ-ը ոչ միայն աւելի քան երկու տասնամեակ հետեւողականօրէն աշխատում էր Հայաստանը օրինակելի ժողովրդավարական երկիր դարձնելու ուղղութեամբ, այլեւ վերջին «Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովին» ներկայացրել էր միակ այլընտրանքային տարբերակը։ Այդ տարբերակն այնքան յստակ, համակարգուած ու անառարկելի էր ներկայացնում քաղաքացիների երկրի տէրը լինելու իրաւունքի սահմանադրական ամրագրումը, որ մեր ժողովրդի մերժած նախկին իշխանութիւնները սարսափեցին նոյնիսկ քննարկել այն։ Այդ ապօրինի եւ աւելին՝ դաւադիր պահուածքն արձանագրուած է տեսագրութեամբ եւ լրատուամիջոցների պատրաստած հաղորդումներով։ 
Մենք համոզուած էինք, որ քաղաքական ուժերը դա կը համարեն նաեւ իրենց նկատմամբ արուած ոտնձգութիւն, սակայն այդ եւ ընհանրապէս սահմանադրութեան հարցում միջկուսակցական համերաշխութիւն չկայացաւ ոչ այդ պահին ոչ էլ «սահմանադրական հանրաքուէի» ընթացքում եւ դրանից յետոյ։
Իր, մեղմ ասած, զանցանքը արդարացնելու համար ապօրինաբար Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի նախագահ նշանակուած Գագիկ Յարութիւնեանը նշում էր, որ այս նոր «սահմանադրութեամբ» իրենք հնարաւորութիւն են ընձեռելու նաւ քաղաքացիական նախաձեռնութեամբ (200 000 ստորագրութեամբ) նոր սահմանադրութիւն ընդունել կամ փոփոխութիւններ կատարել։ Իսկապէս կայ այդպիսի դրոյթ, եւ ԱԻՄ-ը դեռեւս 2017թ.-ի նոյեմբերին ծրագրում էր սկսել ստորագրահաւաք՝ ի նպաստ իր ներկայացրած եւ դաւադրաբար անտեսուած նախագծի։ Սակայն ըստ սահմանադրութեան այդ դրոյթն ուժի մէջ կարող էր մտնել միայն նոր նախագահի ընտրութիւնից յետոյ, ուստի վեց ամսով յետաձգուեց։
Համաձայն գործող «սահմանադրոթեան» Սահմանադրական փոփոխութիւնների (կամ նոր սահմանադրութեան) նախաձեռնութեամբ կարող է յանդէս գալ նաեւ երկրի վարչապետը։ Ստորագրահաւաքը մենք նախատեսում էինք իրականացնել ժողովրդի կամքն իրեն ենթակայեցնել կամեցող իշխանութիւնների պայմաններում։ Այժմ փոփոխուած իրավիճակում, երբ ժողովրդի հիմնական մասի կամքով Դուք դարձել եք ՀՀ Վարչապետ, մենք կարծում ենք, որ Դուք՝ իր գլխաւոր նպատակը քաղաքացիներին երկրի տէրը դարձնելն ազդարարած գործիչը, ծանօթանալով մեր նախագծին հաճոյքով ինքներդ կօգտուէք սահմանադրական նախաձեռնութեան Ձեր իրաւունքից։
Հարկ ենք համարում ընդգծել, որ այս նախագծով առաջադրուող պետական համակարգի հիմքում չկայ որեւէ քաղաքական նախասիրութիւն եւ, մանաւանդ՝ հաւակնութիւն։ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ հիմքում ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ իրաւահաւասարութեան սկզբունքն է։ Այն հիմքն է ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ, որի օգնութեամբ հնարաւոր է չափել տարբեր
երկրների պետական համակարգերի ժողովրդավարականութեան մակարդակը եւ յստակ պատկերացում ունենալ, թէ ինչու է տուեալ երկրում այն ցածր։ Դրանից յետոյ պարզ են դառնում ժողովրդավարականութեան մակարդակը բարձրացնելու համակարգային քայլերը։
Մենք պատրաստ ենք մանրամասն ներկայացնել բացարձակ ժողովրդավարութեան համակարգի նրբութիւնները, սակայն այստեղ տեղին ենք համարում նշել, որ այս համակարգի ընդունմամբ՝ 
Ա) քաղաքացին դառնում է եւ իրեն մշտապէս զգում է երկրի տէր,
Բ) որեւէ քաղաքացու քուէ (ձայն) դուրս չի մնում խորհրդարանից
Գ) ԱԺ-ն դառնում է իսկապէս կատարեալ ներկայացուցչական մարմին, որտեղ բոլոր քուէարկութիւնների ժամանակ քաղաքացիները տեսնում են, թէ ինչպէս են օգտագործւում իրենց ձայները,
Դ) ԱԺ պատգամաւորները բոլոր քուէրակութիւնների ժամանակ զգում են, որ իրենք ընդամենը իրենց ձայն տուած քաղաքացիների ներկայացուցիչներն են եւ այդ ամենի արդիւնքում 
Ե) աւելանում է քաղաքացիների հաւատը (եւ մասնակցութիւնը) քաղաքական գործընթացներին։
Այս ամենից զատ Հայաստանն այսպիսի պետական համակարգի որդեգրումով համայն աշխարհի կողմից կը ընկալուի որպէս ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ համակարգ որդեգրած ՊԵՏՈՒԹԻՒՆ (Ձեր նախաձեռնութեամբ սկսուած մեր ազգային զարթօնքին արժանի ԹԱԳ ՈՒ ՊՍԱԿ՝ ԱՄՓՈՓՈՒՄ)։
Ի դէպ, 8-9 տարի առաջ պետութեան օրէնսդիր-ներկայացուցչական ճիւղի համակարգի այս նախագծի տակ իրենց ստորագրութիւններն են դրել Հայաստանի (գաղափարական տեսակետից) ոչ համախոհ 6 կուսակցութիւններ, որոնք որպէս համահեղինակներ՝ Հայաստանի երիտասարդական կուսակցութիւնը, Սահմանադրական իրաւունք միութիւնը, Քրիստոնադեմոկարատական միութւնը, Միաւորուած կոմկուսը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցութիւնը եւ Ազգային Ինքնորոշում միաւորումը այս նախագիծը ներկայացրել են ԱԺ եւ ՀՀ Նախագահին։ Եղել են նաեւ քննարկումներ, սակայն յայտնի պատճառներով նախաձեռնութիւնը զարգացում չի ապրել։
Հաւատում ենք, որ Դուք կը սատարեք մեր նախաձեռնութեանը եւ Ձեզնից կախուած ամեն բան կանեք, որ շուտափոյթ իրականութիւն դառնայ հարիւր հազարաւոր մարդկանց շուրթերից հնչող «ՄԵՆՔ ԵՆՔ ՏԷՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ» սկզբունք-կարգախօսը։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ անունից
Պարոյր Հայրիկեան 
(ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀ)»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր