Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

31 մայիս 2018 14:03

«Օրենքով գողի»` Դեդ Հասանի թոռը, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված լքեց Հայաստանը

«Օրենքով գողի»` Դեդ Հասանի թոռը, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված լքեց ՀայաստանըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր տեսադաշտում պահել Հայաստանում գտնվող «օրենքով» գողերի, ինչպես նաև հանցագործ աշխարհում «հեղինակություն» համարվողների տեղաշարժը, որպեսզի վերջիններս չփորձեն իրավախախտումներ կատարել կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «խաղեր տալ»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ Հայաստան էր ժամանել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին։ Վերջինս հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող դիրք է «ժառանգել»՝ շնորհիվ «օրենքով գող» Դեդ Հասանի։
Երեկ՝ մայիսի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, հնարավորություն են ընձեռել, որպեսզի նա լքի Հայաստանը։ «Օրենքով գողի» թոռն էլ, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված մեկնել է Հայաստանից։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նա Հայաստանը լքել է մաքսակետով։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր