Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

01 հուն 2018 19:53

Վրացիների հետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ջավախքի հայկական դպրոցների արդեն կնճռոտ դարձած հարցերի շուրջ

Վրացիների հետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ջավախքի հայկական դպրոցների արդեն կնճռոտ դարձած հարցերի շուրջՄայիսի 30-31-ին, ՀՀ վարչապետի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, պատվիրակության կազմում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 
 
Hayacq.com-ը, նախարարից փորձեց տեղեկատվություն ստանալ, վրացական կողմի հետ քննարկվել է արդյո՞ք Ջավախքի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի, մայրենի լեզվի, պատմության և այլ` արդեն կնճռոտ դարձած հարցերը: 
 
Արայիկ Հարությունյաը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի հետ:
 
-Այո, եղել է նման քննարկում: Մենք լեզվի և գրականության դասագրքերի հետ կապված, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի միասին մշակենք նոր մեթոդներին համապատասխան դասագրքեր, մնացած հարցերով քննարկումներ կունենանք: Մթնոլորտը շատ լավն էր: Հայ-վրացական հարաբերություններում` մենք պետք է առավելագույնս անենք, որ բոլոր ոլորտներում, նաև կրթական ոլորտում, այս երկկողմ լավ մթնոլորտն օգտագործելով հասնենք այս հարցում լուծումների: 
Սա շատ երկար տևած և բարդ  խնդիր է, գուցե կարճ ժամանակում չլուծվի, բայց մենք ունենք կամք և հաստատակաություն լուծումների հասնելու համար: 
 
-Վրաստան՝ հատկապես Ջավախք, հայկական գրականության մուտքը տարիներ շարունակ սահմանում մեծ բարդություների է հանդիպում՝ հաճախ կոպտորեն արգելվում: Անդրադարձե՞լ եք այս խնդրին:
 
-Անդրադարձել ենք: Վրացական կողմի հետ պայմանավորվել ենք, որ նաև այս հարցը քննարկենք: Մենք չէինք կարող մեկ օրվա ընթացքում ամբողջ սպեկտորին անդրադառնալ, բայց ակնհայտ է, որ կա մեծ պոտենցիալ կրթական ոլորտում համագործակցելու, որը չի օգտագործվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր