Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

05 հուն 2018 15:15

ՀՔԾ-ն հաղորդում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումների մասին

ՀՔԾ-ն հաղորդում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումների մասինՎերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017 թվականների ընթացքում արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ հաշվետվության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՔԾ-ում մի քրեական գործի նախաքննության ընթացքում արձանագրվել են տվյալ ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դրվագներ:
«Այսպես, պարզվել է, որ 2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64 միլիոն 797 հազար 300 ՀՀ դրամ, իսկ 2017 թվականին հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38 միլիոն 152 հազար 600 ՀՀ դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով վերը նշված գումարները չեն բռնագանձվել», – հաղորդում է ՀՔԾ-ն՝ շարունակելով․ – «Պարզվել է նաև, որ 2016-2017թթ․ ընթացքում հարուցված 197 կատարողական վարույթներով պարտապանների գույքի վրա դրվել են բռնագանձման ենթակա գումարից պակաս արգելանքներ: Ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել»:
Ստուգմամբ պարզվել է նաև, որ ֆինանսների նախարարության պահանջով ընկերությունից հօգուտ պետական բյուջեի անհրաժեշտ է եղել բռնագանձել 130 միլիոն 172 հազար 600 դրամ: «Սակայն հարկադիր կատարողն ընկերություն է այցելել կատարողական վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունն այդ ընթացում արդեն հասցրել էր ելքագրել բռնագանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարը` այլ անձի փոխառությամբ տրամադրելով 35 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, պարզվել է, որ այցելության ընթացքում հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է բռնագանձել», – ասված է հաղորդագրությունում:
«Բացի այդ, պարզվել է նաև, որ Կապանի հարկային տեսչության պահանջով 31.10.2014թ. հարուցված կատարողական վարույթով անհրաժեշտ է եղել ընկերությունից բռնագանձել 40 միլիոն 854 հազար ՀՀ դրամ: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընկերությունից բռնագանձվել է ընդամենը 161 հազար 600 ՀՀ դրամ, սակայն պարզվել է, որ ընկերությունն ունեցել է 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել», – մեկ այլ դրվագ է ներկայացնում Հատուկ քննչական ծառայությունը:
Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր