Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

05 հուն 2018 16:50

14 միլիարդ ռուբլի է ծախսվել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրվա նիստում  մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար դաշնային բյուջեի միջոցների ծախսերի մասին հաշվետվություն է ներկայացրել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար դաշնային բյուջեի ծախսերը կազմել են 14 մլրդ 259 մլն 422 հազար ռուբլի», - ասված է ԿԸՀ-ի՝ ֆինանսական հաշվետվության մեջ, որտեղ նաև նշվում է, որ ընտրությունների կազմակերպման համար դաշնային բյուջեից տրամադրվել էր 17 միլիարդ 697 միլիոն 998 հազար ռուբլի:
Օրենքի համաձայն, ԿԸՀ-ն ընտրությունների տվյալների պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց հաստատում է քարոզարշավի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և այն ուղարկում Պետդումային և Դաշնային Խորհրդին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զեկույցը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր է հրապարակել այն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր