Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

06 հուն 2018 10:17

«Հրապարակ».«Աստվածավախ զորավար» Օսիպյանը պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է

«Հրապարակ».«Աստվածավախ զորավար» Օսիպյանը պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։
Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաեւ այդ անկյունը։ «Ես իմն ունեմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է ունենա»,- ասել է Օսիպյանը՝ պարզաբանելով, որ իրենը ոչ թե «մատուռ» է, այլ սրբապատկերներով եւ Աստվածաշնչով անկյուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր