Արարատի մարզում 21-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի          Եթե ունես 55 ձայն նախաձեռնի իմպիչմենտ, չունես, ուրեմն վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում       Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել    

06 հուն 2018 17:55

«Թույլ տվեք ասեմ, վերջիվերջո». Պուտինի հարցազրույցը ավստրիական հեռուստաընկերությանը

Ավստրիա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ավստրիական ORF հեռուստաընկերությանը: 45 րոպեանոց հարցազրույցի ընթացքում լրագրող Արմին Վոլֆի հարցերին և ճնշմանը չդիմանալով՝ Պուտինը մի քանի անգամ խնդրել է պատշաճություն դրսևորել:Այս մասին գրում է BBC.com-ը:

Լրագրողի մալազիական Boeing-ի Դոնբասում տեղի ունեցած վթարի վերաբերյալ հարցից հետո, Ռուսասատանի նախագահը չի դիմացել, ասելով. «Եթե դուք համբերություն ունենաք ինձ լսելու, դուք կիմանաք իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ»:

Հետո լրագրողը տվել է մի քանի իրար նման հարցեր  2014 թ. Ղրիմում ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ և սկսել ընդհատել նախագահին՝ չթողնելով, որ վերջինս ավարտի իր խոսքը:

Արդյունքում՝ Պուտինը սկսել է գերմաներեն խոսել, որպեսզի հանդարտեցնի անհամբեր լրագրողին:

«Թույլ տվեք ասեմ, վերջիվերջո»,- դիմել է Պուտինը լրագրողին գերմաներեն:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր