Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

08 հուն 2018 10:33

«Ժողովուրդ». Փաշինյանը գիտի՝ ինչ է անում. թվերը կիմաստազրկեին կառավարության ծրագիրը

«Ժողովուրդ». Փաշինյանը գիտի՝ ինչ է անում. թվերը կիմաստազրկեին կառավարության ծրագիրը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել:
«Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում, հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության և սեփականության կամ բիզնեսի և կառավարության տարանջատում: Այդ ամենը, ինչ ամրագրված է, և´ տնտեսական, և´ քաղաքական ծրագիր է: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության ծրագրի հասցեին ՀՀԿ-ականների քննադատություններին, Խաչատրյանը նշել է. «Իրենց պահվածքը հուշում է, որ արդեն քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում»»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր