Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

08 հուն 2018 21:00

Դպրոցի տնօրենը 1 մլն 963 հազար դրամ է յուրացրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունթության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:
Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 թվականի փետրվարից իր ամուսնուն ձևակերպել է որպես դպրոցի գիշերային պահակ, ամսական 84 հազ. 657 դրամ աշխատավարձով, իսկ դստերը 2017 թվականի հոկտեմբերից՝ որպես ուսուցչի օգնական, ամսական՝ 68 հազ. 427 դրամ աշխատավարձով:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանք փաստացի չեն գնացել աշխատանքի, ու նրանց անվամբ մինչև 2018 թվականի մայիս դուրս գրված աշխատավարձի գումարը, ընդհանուր՝ 1 մլն 963 հազար դրամ, Մարինե Առաքելյանը յուրացրել է:
Նախապատրաստվել են նյութեր:
Կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր