Բժիշկները ողջ մարդու մոտ մահ են «արձանագրել»
![](https://news.am/img/news/45/58/55/default.jpg)
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az-ը, բժիշկները նշել են, որ ամեն ինչ կարգին է, սակայն, աստիճաններից իջնելիս հիվանդի վիճակը (անունը եւ ազգանունը չի նշվում) կտրուկ վատթարացել է: Նրան վերադարձրել են սենյակ, որտեղ զննությունից հետո բժիշկները նրա մահն են արձանագրել:
Տղամարդուն տեղավորել են շտապ օգնության մեքենա եւ տարել են հայրենիք՝ Բարդու, որը մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա է գտնվում: Նրա ընտանիքը կազմակերպել է հուղարկավորությունը, գերեզմանոցում գերեզման են փորել: Սակայն պարզվել է, որ այդ ամենն ապարդյուն է արվել, քանի որ դեռ ճանապարհին «հանգուցյալը» վերակենդանացել է եւ հարցրել է. «Ու՞ր եք ինձ տանում»:
Հիվանդի մոտ սրտաբան եւ նյարդաբան են հրավիրել, որոնք նշել են, որ հիվանդի վիճակը կայուն է: