Բռնաբարության համար ցմահ դատապարտվածը շուրջ 10 մլն դոլար փոխհատուցում կստանա
![Բռնաբարության համար ցմահ դատապարտվածը շուրջ 10 մլն դոլար փոխհատուցում կստանա Բռնաբարության համար ցմահ դատապարտվածը շուրջ 10 մլն դոլար փոխհատուցում կստանա](https://hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528660715_4c404e964ab53ba4f1dbd768c55f89e4_980x.thumb.jpg)
77-ամյա Լուիզա Թելլին բռնաբարվել եւ դանակահարվել է իր տանը։ Նրա սպանության մեղադրանքով ձերբակալվել էր երիտասարդ հարեւանը։ Տարիներ շարունակ վերջինս պնդել է իր անմեղությունը՝ հայտարարելով, որ չի կատարել իրեն վերագրվող հանցագործությունը։ Այդուհանդերձ նա բանտում անցկացրել է 25 տարի։
2014 թվականին Ռեյթն օգնության համար դիմել է «Անմեղություն » նախագծին, որը զբաղվում է անարդարացի դատապարտված անձանց խնդիրներով։ Մինչ այդ պարզվել էր, որ տուժածի մարմնի վրա հայտնաբերված սերմնահեղուկը պատկանում է ոչ թե Ռեյթին, այլ թմրամոլ Ռոննի Բերդին, ով արդեն մահացել էր բանտում, ուր հայտնվել էր այլ մեղադրանքով։
Ցմահ ազատազրկման դատապարտված Էնթոնի Ռեյթին 2016 թվականին հաջողվում է դուրս գալ բանտից։Նա անմիջապես բողոք է ներկայացնում Ֆիլադելֆիայի իշխանությունների եւ ոստիկանների դեմ, ովքեր քննել էին այդ գործը։ Օրերս հայտնի է դարձել, որ նախկին կալանավորին հաշտության համաձայնագրի հիման վրա որպես փոխհատուցում կվճարվի 9,85 մլն դոլար։ Առաջին 4 մլն դոլարը նա կստանա այս ամսվա վերջերին։