Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը Լավ չէ, իհարկե: բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

12 հուն 2018 16:50

Որն է լինելու Սերժ Սարգսյանի վերջին հանգրվանը

1in.am գրում է.
Կառավարությունը դեռ չի կարողացել առանձնատուն գտնել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համար, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռևս որոշ ժամանակ շարունակելու են հարևաններ մնալ Պռոշյանի, այսպես կոչված, կառավարական առանձնատներում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, իր հերթին, առաջարկել է փոխել օրենքը, որով նախատեսված է պաշտոնավարությունից հետո ՀՀ ղեկավարին (նախագահ կամ այժմ՝ վարչապետ) պետության կողմից առանձնատուն հատկացնել: Իշխանյանը կարծում է, որ օրենքը պետք է փոխվի և ունենա հետադարձ ուժ։ Իշխանյանը պնդում է, որ ՀՀ այն ղեկավարին, որի պաշտոնավարման ընթացքում դեռևս չի լուծվել 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային խնդիրները, վագոն-տնակ պետք է հատկացվի Գյումրիում:
Առաջարկությունն, իհարկե, կատեգորիկ է և չենք կարծում, թե այս պահին լրջորեն քննարկվի:
Մյուս կողմից` Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը` իր օրակարգով, բովանդակությամբ, ուղղված էր նաև արտոնությունների այն համակարգի դեմ, որից օգտվում է, այսպես կոչված, իշխանական էլիտան: Աղքատ Հայաստանի համար իրապես շռայլություն են ծառայողական ճոխ մեքենաները, շքեղ կահավորված կաբինետները, պետական ուռճացված հաստիքացուցակը:
Որոշակի կոմֆորտը ղեկավարին պետք է արդյունավետ աշխատելու համար, սակայն եթե դա օգտագործվում է` այսպես կոչված, էլիտայի և չքավոր հասարակության դասային տարբերություններն ընդգծելու, հասարակության մեջ արտոնյալների շերտի գոյությունը լեգիտիմացնելու համար, անհրաժեշտ է շատ լուրջ մտածել պետական համակարգն, անգամ օրենսդրության մակարդակում, որոշակի արտոնություններից զրկելու մասին: Բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները պետք է հրաժարվեն իրենց աշխատակազմերին սպասարկող ծառայողական մեքենաների մեծ մասից, խորհրդականների և օգնականների ուռճացված հաստիքացուցակից: Այդ մեքենաները և գրասենյակային օգնականներն ամենևին չեն նպաստում կառավարման արդյունավետության բարձրացմանը` ընդամենը խորհրդանշելով այս կամ այն պաշտոնյայի ազդեցությունը, համակարգային քաշը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրահանգի ոստիկանությանը` խստիվ արգելել ուղեկցող մեքենաների առկայությունը այն պաշտոնյաների և օլիգարխների պարագայում, որոնք, օրենքով սահմանված կարգով, պետական պահպանության անհրաժեշտություն չունեն: Ավտոշարասյուններն ու թիկնազորը դարձել են գռեհիկ ուժի ցուցադրության դրսևորում, մանր ու մեծ հանցագործությունների աղբյուր:
Կառավարական առանձնատունը, որտեղ ապրում են պետության առաջին դեմքերը կամ այն առանձնատները, որոնք հատկացվում են նախկին ղեկավարներին, ընդամենը կոչված են հեշտացնել կոնկրետ մարդկանց անվտանգության ապահովման գործառույթը: Սակայն Հայաստանում կառավարական դաչա կոչվածը կամ նախկիններին տրվող առանձնատները ասոցացվում են պարսպի հետ, որը խոյանում է իշխանության և ժողովրդի, քաղաքական էլիտայի և հասարակության միջև:
Թավշյա հեղափոխությունը քանդել է շատ պարիսպներ և օրակարգային է դարձրել իշխանության բովանդակության համապարփակ վերանայման անհրաժեշտությունը: Այս համատեքստում պետք է քննարկվի արտոնությունների մեծ մասը չեղարկելու նպատակահարմարությունը:
Իսկ կոռումպացված ղեկավարներին պետք է վախեցնել ոչ Գյումրիի  վագոն-տնակով, այլ` ԱԱԾ-ի «պադվալով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր