Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

14 հուն 2018 12:12

Ադրբեջանն իրավունք ունի «իր տարածքները» ռազմական ճանապարհով

Ադրբեջանն իրավունք ունի «իր տարածքները» ռազմական ճանապարհովԱդրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը երեքշաբթի անցկացված արտահերթ լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու «իր տարածքները» ռազմական ճանապարհով:
«Մենք խաղաղասեր պետություն ենք և մերժում ենք պատերազմը՝ որպես այլ երկրների տարածքները գրավելու միջոց: Լեռնային Ղարաբաղը և դրա հարակից տարածքները շրջափակված են եղել Հայաստանի կողմից: Եթե հայերը չհեռանան մեր տարածքից՝ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել շրջափակված հողերը ռազմական ճանապարհով»,- Թրենդ գործակալությունը մեջբերում է ադրբեջանցի գործչի խոսքը:
Փոխխոսնակը հավելել է, որ Ադրբեջանն այդ «իրավունքն ունի ՄԱԿ-ի կանոնադրության և իր օրենսդրության համապատասխան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր