Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

13 հուն 2018 20:47

Պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակՊետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան կոչ է արել ռուսաստանցի կանանց օտարերկյա մարզիկների և երկրպագուների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում՝ գրում է life.ru-ն:
«Այդ երեխաները հետո կտառապեն և տառապել են. դեռևս խորհրդային տարիներից սկսած: Դեռ լավ է, որ նույն ռասայից են, իսկ եթե այլ ռասայից են, ապա ընդհանրապես: Մենք պետք է մեր երեխաներին լույս աշխարհ բերենք: Ես ազգայնական չեմ, բայց այնուամենայնիվ…»,- ասել է Պլետնյովան:
Նա նշել է, որ արտասահմանցիների հետ ինտիմ հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի թվի աճին, այլև այն երեխաների թվի աճին, որոնք դաստիարակվում են արտասահմանում՝ ոչ լիարժեք ընտանիքներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր