Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել կանխիկով․ Արայիկ Հարությունյան

Բայց ընտրությունից երկու օր առաջ սկսվեեեց։ Ու ամենաողբերգականը մի տեսարան էր, որը կյանքում չեմ մոռանա։ Հանրապետականի թեկնածուի շտաբերից մեկում, ըստ ահազանգի, ընտրակաշառք էին բաժանում։ Վազելով գնացինք այնտեղ, մտանք ներս։ Մի քանի մարդ ինչ-որ գումարներ ձեռքներին արագ արագ դուրս եկան շտաբից։ Մենք աղմուկով առաջ գնացինք՝ որ թե՝ էս ինչ եք անում, այսքանից հետո ոնց կարելի պղծել տղեքի արածը, որոնք պայքարել են մեր պետության համար, ՀՀԿ շտաբի պետը ցույց տվեց ինչ-որ արկղեր ու ասաց՝ ոչ մի ընտրակաշառք, մենք այստեղ ապրիլյան պատերազմի համար օգնություն ենք հավաքում։ Մենք այս ամենը բարձրաձայնեցիքն՝ ոչ մեկ չարձագանքեց։ Անճարությունից չգիտեինք ինչ անել։ Ու այս դեպքում ընտրությունները չէր խնդիրը։ Այլ այն, որ սրանք էն գլխից էին վաճառել պատերազմը…
ԴՈՒԽՈՎ»,- եզրափակել է նախարարը։