Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

19 հուն 2018 17:19

Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն բերվել են դատարան

Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն բերվել են դատարանԳեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվել է դատարան ու րոպեներ անց կքննվի նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը:
Միաժամանակ քննվում է նաեւ Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալված Էջմիածին քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն Դոն Պիպոյին կալանավորելու միջնորդությունը: Նա նույնպես բերվել է դատարան:
Այսօր Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր