Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

20 հուն 2018 12:53

Սերժ Սարգսյանին երեկ տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում,ոչ մեկի հետ չի շփվել,«սուսուփուս» հեռացել է

Սերժ Սարգսյանին երեկ տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում,ոչ մեկի հետ չի շփվել,«սուսուփուս» հեռացել է«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Մոսկվա, միայն ենթադրել կարելի է: Առայժմ հայտնի չեն նաև նրա մոսկովյան հանդիպումների մասին, թեպետ դրանք կռահելը ևս առանձնապես դժվար չէ:
Հավանական է, որ նա Մոսկվա է մեկնել ՀՀԿ-ականներին Մանվել Գրիգորյանի հետ կապված ցուցումներ տալուց հետո:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր