Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ. ինչ են գտել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի տանը ԱԱԾ-ականները անօրինական զենք-զինամթերք են փնտրել:
Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:
Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյա Մովսիսյանը, որին ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանել է. «Նորմալ»: