Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 հուն 2018 10:02

«Հրապարակ».Դոն Պիպոն շարունակում է վենդետան. իր թիմն անօրինական գործարքների մասին փաստաթղթեր կներկայացնի իրավապահներին

«Հրապարակ».Դոն Պիպոն շարունակում է վենդետան. իր թիմն անօրինական գործարքների մասին փաստաթղթեր կներկայացնի իրավապահներին«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։
Քաղաքապետարանի աշխատակիցները մեզ ասացին, որ նա գալիս ու փաստաթղթեր է պահանջում՝ այն փաստաթղթերը, որոնք գեներալի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անօրինական գործարքների մասին են վկայում, որ ներկայացնի իրավապահներին։
Ի դեպ, Էջմիածնում պատահական չեն համարում նաեւ, որ իրենց համերկրացի Հրանտ Դավթյանին պատգամավորի մանդատ տվեցին։ Նա Պիպոյի մտերիմներից է՝ 8 մարդ ինքնաբացարկ տվեց, որ նա մտնի խորհրդարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր