Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

23 հուն 2018 16:00

Մալաթիայի «օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառել

Մալաթիայի «օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառելՆախօրեին դատարանը քրեական աշխարհում «Ալո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Փաստինֆո-ի հաղորդմամբ՝ քննիչը միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ի «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում խուզարկություն էր կատարվել ինչի հետևանքով հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:
Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով:
Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր