Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

26 հուն 2018 10:39

Իրատես.Նախարարության աշխատանքը պարալիզացված է.կարևորագույն հարցերը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:
«Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,-ասաց մեր զրուցակիցը, նկատելով, որ նախարարության կարևորագույն հարցերն Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ:

Օրերս տեղի ունեցած ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթի մասին նախարարության լրատվական ծառայությունն իմացել է ժամեր առաջ միայն, հետևաբար, հնարավոր չի եղել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ մրցույթ է անցկացնում, այլապես գուցե լինեին լրագրողներ, որ կցանկանային լուսաբանել մրցույթը:
Նույն բանն է եղել նաև հանրակրթության ոլորտին առնչվող հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նախարարության հանրակրթության վարչության պետը վերջին պահին է միայն իմացել, որ հանդիպման պետք է մասնակցի
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր