Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

26 հուն 2018 13:01

Հայաստանը չի կարող մեզ հետ մրցակցել.Զորահանդեսին Ալիևը դուր է բերել ռազմական ողջ արսենալը

Հայաստանը չի կարող  մեզ հետ մրցակցել.Զորահանդեսին Ալիևը դուր է բերել ռազմական ողջ արսենալըԲաքվում Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ զորահանդես է անցկացվել, գրում է minval.az-ը:
Զորահանդեսին ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև ներկայացուցիչներ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Բահրեյնից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ՌԴ-ից, Սաուդյան Արաբիայից և Ուկրաինայից:
Զորահանդեսին մասնակցել է Պաշտպանության, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, Պետական սահմանապահ ծառայության և Պետական պահպանության հատուկ ծառայության, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմի մոտ 4000 զինծառայող:
Ռազմական շքերթին ներկայացվել է ավելի քան 240 միավոր ռազմական տեխնիկա, ավելի քան 70 թռչող սարք, այդ թվում՝ վերջերս ձեռքբերված նոր սպառազինության ու տեխնիկայի տեսակներ՝ զրահապատ տեխնիկա, հրթիռային և հրետանային կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր:
 Իլհամ Ալիևը զորահանդեսի ժամանակ ելույթ է ունեցել ու հայտարա
րել, որ «Հայաստանը չի կարող և չի կարողանա մեզ հետ մրցակցել»: Նա նշել է նաև, որ «Հայաստանը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական և ռազմավարական օբյեկտ, որը չկարողանա ոչնչացնել ադրբեջանական բանակը»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր