Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

29 հուն 2018 10:17

«Հրապարակ».Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսները.համերաշխ եղեք,սպասեք նոր իշխանությունների տապալմանը

«Հրապարակ».Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսները.համերաշխ եղեք,սպասեք նոր իշխանությունների տապալմանը«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ի վերջին հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել-հորդորել է զինակիցներին հիմա առավել, քան երբեւէ, համերաշխ լինել, նեղացածներին կոչ է արել հաշտվել։ ՀՀԿ-ական մեր աղբյուրը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հավաքները հոգեբանական թերապիայի սեանսներ են հիշեցնում․ ամեն անգամ առաջնորդն իրենց հորդորում է համբերատար լինել ու սպասել նոր իշխանությունների տապալմանը։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես պահեն իրենց, ինչ ասեն, ինչ անեն։ Սակայն, ի հեճուկս  Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսների, ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են․ երեկ կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխներից Աշոտ Արսենյանը, ով տարիներ շարունակ կազմակերպում էր «նախագահի» հանգիստը՝ իր վրա վերցնելով դրա հետ կապված հսկայական ծախսերը եւ ուղեկցելով նրան։ Երեկ նա մի ծիծաղելի հայտարարություն էր տարածել՝ ՀՀԿ-ից իր դուրս գալը բացատրելով Ամուլսարի հետ կապված բողոքի ակցիաներով եւ բողոքողներին համոզելու, հանգստացնելու իր «առաքելությամբ», որպեսզի «սաբոտաժը դադարեցնելու մասին» վարչապետի կոչն իրականություն դարձնի։ Առաջիկայում ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որտեղ կորոշեն կուսակցության առաջին փոխնախագահի հարցը։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, կփոխարինի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը»։ 

Ամբողջական հոդվածը՝ այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր