«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

29 հուն 2018 19:52

Սեռական ստրկություն. սև մոգությամբ վախեցրել են և ստիպել զաղվել մարմնավաճառությամբ

Բրիտանացի բուժքույրը վախեցրել է աղջիկներին սև մոգությամբ, որպեսզի նրանց ավելի հեշտ վաճառի սեռական ստրկության: 53-ամյա կինը երկար ժամանակ ղեկավարել է միջազգային ցանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Նա ապրում էր հսկայական առանձնատանը գտնվող առանձին սենյակում՝ նախատեսված աղախինների համար, հայտնում է Mirror-ը:
Սեքս վաճառքի ամբողջ հասույթը Ժոզեֆինա Իյամուն ծախսել է իր ճոխ ապրելակերպի համար. սկսած ճամփորդություններ Եվրոպայում, մինչև թանկարժեք բրենդային հագուստներ:
Նիգերիայից ամեն մի աղջկա համար հանցագործը ստացել է 38 հազար եվրո:
Մինչ այդ Ժոզեֆինան, ում նաև անվանել են մադամ Սանդրա, 37 օր աշխատել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջանան, տուժողներին վախեցրել է սև մոգությամբ:
Միամիտ աղջիկները անցել են «Ջուջու» կոչվող ծեսով, որից հետո Ժոզեֆինան ամբողջությամբ ղեկավարել է նրանց կամքը: Դրա համար նրանք խմել են արյուն լցված ճիճուներով և կերել հավի սիրտ: Աղջիկներին խոստացել են ճոխ կյանք Եվրոպայում և հսկայական գումարներ՝  անառակությամբ զբաղվելու համար:
Սև մոգությունից հետո Ժոզեֆինան զգուշացրել է նրանց, եթե չկատարեն պայմանավորվածությունը, ապա «սատանան կուտի նրանց»: Արդյունքում՝ աղջիկները գնացել են Լիվիական անապատի արվարձանները, որտեղից հասել են Վերոնայի միգրացիոն լագեր, որտեղ արդեն նրանց տվել են կեղծ փաստաթղթեր: Այնտեղից հետո աղջիկներին տարել են Գերմանիա, որտեղ հասարակած տները օրինական են:
Ժոզեֆինան և իր 60-ամյա ամուսինը ձերակալվել են օդանավակայանում: Ոստիկանությունը կնոջ մոտ գտել է 6 հեռախոս, ավելի քանի 30 սիմ-քարտ, ծեսերի համար նախատեսված բաղադրատոմսեր: Ամուսինները ձերբակալվել են: Դատարանը որոշում կկայացնի հուլիսի 4-ին:
Աղջիկներին այնքան է վախեցրել սև մոգությունը, որ նրանք մի անգամ էլ են ծեսի մասնակցել՝ «Ռեվոքեյշըն», որպեսզի չեղարկեն նրանց խոստումը առ աստվածներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր