16:14 - Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից         16:10 - Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը      15:52 - Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը    

29 հուն 2018 17:40

Կադիրովը պատմել է, թե ինչպես է պատժում կոռուպցիոներներին

Եթե Չեչնյայում կոռուպցիոներ են բռնում, ապա դատարանի որոշմամբ նրան ազատազրկման չեն դատապարտում։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը համոզված է, որ գողություն արած պաշտոնյային պատժելու համար ավելի ազդեցիկ միջոց կա, քան նրան բանտ ուղարկելն է։
«Նահանգապետերի, շրջանների ղեկավարների, պաշտոնյաների ձերբակալություններն ավարտվում են ազատազրկումով։ Իսկ նա հետո մի քանի տարի անց դուրս կգա բանտից և նորից հարուստ մարդ կդառնա։ Այդ պատճառով մենք ուրիշ մարտավարություն ունենք. եթե մենք տեսնում ենք, որ մարդը սխալ է թույլ տվել, նրա փողերը ձեռքից վերցնում ենք և սոցիալական օբյեկտ ենք կառուցում, ճանապարհ կամ մարդկանց ենք օգնում»,– ասել է Կադիրովը։ Նրա խոսքերով՝ եթե մարդուն բանտ նստեցնես կոռուպցիայի համար, ոչինչ չի փոխվի։
«Նա գողացել է, մենք նրան նստեցնենք և ի՞նչ կփոխվի։ Մարդը կնստի, պետությունը նրան պետք է կերակրի, նրա համար պայմաններ ստեղծի։ Ես կարծում եմ, որ եթե մարդը գողություն է արել, նրանից պետք է ամեն ինչ վերցնել։ Դու այլևս վստահելիների շրջանի մեջ չես։ Վռնդել և դրանով թեման փակել»,– ասել է Կադիրովը։
Նա նաև ավելացրել է, որ «եթե ղեկավարը չուզի, ոչ ոք չի գողանա, ոչ մի կոպեկ»։
«Մարդիկ տեսնում եմ, որ ոչ թե պարզապես ազատում են աշխատանքից կամ ազատազրկում, այլ նրանից ամեն բան վերցնում են և ուղղում սոցիալական կարիքներին։ Դա շատ լավ է ազդում»,– պատմել է չեչենական առաջնորդը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր