17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

30 հուն 2018 10:02

«Հրապարակ».Ադրբեջանը զորավարժությունները կանցկացնի Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու. սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել

«Հրապարակ».Ադրբեջանը զորավարժությունները կանցկացնի  Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու. սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչև 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»:

Տարածված հաղորդագրության մեջ նշված չէր զորավարժությունների «տեղը»։ Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք անցկացվելու են Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու՝ հարավ-արևելյան՝ Մատաղիսի, հյուսիս-արևելյան՝ Մարտունիի սահմանային գոտիների «մերձակայքում»։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն էր առաջնայինը, հիմա մենք սահմանագոտին արդիականացրել ենք, հակառակորդը չի կարող այդ գործոնը կիրառել․ սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել։
Ընդամենը մի քանի օր առաջ՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրած տեխնիկան բերել են սահմանում ցուցադրելու․ մենք կազմ-պատրաստ կանգնած ենք, որպես կանոն, լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, որևէ շարժ թույլ չենք տալու»,- ասաց Արցախի բանակի ներկայացուցիչը։ Այլ հատվածներում կուտակումները կա՞ն։ «Չէի ասի՝ խիստ մասշտաբային, ինչպես, ասենք՝ 2 շաբաթ առաջ էր, փոքր ինտենսիվությամբ, կա»։ Այս զորավարժություններն աննախադե՞պ են՝ զինծառայողների քանակի և տեխնիկայի մասով։ «Ոչ, ապրիլյան պատերազմից հետո մոտ 58 հազարանոց զորավարժություն է եղել»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր