Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 հուն 2018 10:18

«Հրապարակ»․Հերթը հասավ Լեւոն Սարգսյանին ․ՀՀ իրավապահները խախտեցին այդ տաբուն

«Հրապարակ»․Հերթը հասավ Լեւոն Սարգսյանին ․ՀՀ իրավապահները խախտեցին այդ տաբուն«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին նախագահների հանդեպ աշխարհում առանձնահատուկ ակնածանք կա, բայց նաեւ՝ առանձնահատուկ ուշադրություն․ հանրությունը հետեւում է նրանց յուրաքանչյուր քայլին, եւ յուրաքանչյուր զանցանք մեծ հանցանքից ավելի աղմուկ է բարձրացնում։ Մեզանում թեեւ նախկին նախագահների, նրանց ընտանիքների կյանքին ու գործունեությանն ուշիուշով հետեւել ենք ու լուսաբանել, բայց նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, նրանք անգամ հարցաքննությունների չեն հրավիրվել։ Երեկ ՀՀ իրավապահները խախտեցին այդ տաբուն։ Նախ խուզարկեցին Սերժ Սարգսյանի մի եղբորը․ ապօրինի զենք փնտրելով եւ չհայտնաբերելով՝ բաց թողեցին։ Ապա Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունը քրեական գործ հարուցեց մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ, Քրեական օրենսգրքի 314․ 3-րդ՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը», եւ 310․1-ին՝ «Ապօրինի հարստանալը» հոդվածներով։ Մեկը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, մյուսը՝ 2-4 տարի։ Ընդ որում՝ մեղադրանքներում նշված են ոչ միայն Լեւոն Սարգսյանի, այլեւ նրա որդու եւ դստեր անունները։ Վստահ ենք, որ այս լուրը մեր հասարակության մեծ մասը ոգեւորությամբ կընդունի՝ որպես արդարության հաստատմանն ու արդարադատության հաղթանակին ուղղված խոշոր քայլ։ Իսկապես՝ գուցե ժամանակն է, որ մեր երկրում բոլորը, այդ թվում՝ ամենապաշտպանված անձինք, մասնավորապես՝ երկրի ղեկավարի ընտանիքի անդամները, հասկանան, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ բոլորի գլխին մի օր կարող է իջնել արդարադատության սուրը։ Բայց արժե նաեւ հիշել, որ Սարգսյանների ընտանիքն այսօր գործող իշխանությունների քաղաքական հակառակորդների շարքում է, ուստի պետք է օրենքի բառն ու տառը խստորեն պահպանվեն, եւ մեղադրանքներն առաջադրելիս վրիժառության զգացումով չառաջնորդվեն։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր