Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

03 հուլ 2018 09:46

«Ժամանակ». ՌԴ իշխանությունների ծրագիրը՝մաքսիմում տապալել Փաշինյանի կառավարությունը կամ ձևավորել իրենց ուժեղ ընդդիմությունը

«Ժամանակ». ՌԴ իշխանությունների ծրագիրը՝մաքսիմում տապալել  Փաշինյանի կառավարությունը կամ ձևավորել իրենց ուժեղ ընդդիմությունը«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միասին ոտքի հանել կուսակցությունը, բայց մյուս կողմից՝ Կարապետյանը տեսնում է, որ այդ կուսակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքական պրոյեկտ դառնում անհեռանկար:

Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ:
ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր` մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել: Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի:
Բայց եթե նախկին վարչապետը իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր