10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 հուլ 2018 10:20

«Հայկական ժամանակ».Աղվան Հովսեփյանն ուզում է կուսակցություն բացել. Սամվել Ալեքսանյանը հրաժարվել է փող տալ

«Հայկական ժամանակ».Աղվան Հովսեփյանն ուզում է կուսակցություն բացել. Սամվել Ալեքսանյանը հրաժարվել է փող տալ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել և այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ:

Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա:
Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլևս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները:
Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որևէ ձևով առնչություն ունենալ նոր ձևավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր