Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

03 հուլ 2018 10:40

«168 Ժամ».Ինչի՞ վրա է Աղվան Հովսեփյանը ծախսել Քննչական կոմիտեի վերջին միլիոնը

«168 Ժամ».Ինչի՞ վրա է Աղվան Հովսեփյանը ծախսել Քննչական կոմիտեի վերջին միլիոնը«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների:

Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: «Մագաս Ինվեստը» պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկին` Արմեն Աբրահամյանին, ով նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր: «Մագաս Ինվեստը» հարավկորեական «ՀՅՈՒՆԴԱԻ» (HYUNDAI) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչն է:

Մեկ այլ գործարքով Քննչական կոմիտեն մայիսի 29-ին հայտարարության տպագրություն է պատվիրել «Հայոց Աշխարհ» օրաթերթին` վճարելով 260 հազար դրամ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր