Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

04 հուլ 2018 18:40

Ես ակնհայտորեն տենդենց այստեղ տեսնում եմ. Դավիթ Հարությունյանը՝ Սաշիկ Սարգսյանին խուզարկելու մասին (տեսանյութ)

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը որոշ անձանց դեմ կատարվող աշխատանքի ակնհայտ միտում է տեսնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ստուգումներն արդեն հասել են Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին։
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Նախ պետք է հասկանամ՝ ինչ հիմքեր կան։ Ես ակնհայտորեն տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն՝ նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք»,–նշեց նա։
Դավիթ Հարությունյանի կարծիքով, որոշ բաներ լավ հուշում են վերոնշվածը. «Օրինակ, օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի, զուտ որպես համակարգին ծանոթ մարդ ինձ համար տարակուսանք է առաջացնում, որովհետև յուրաքանչյուր օրինական զենքի փամփուշտներն ու կրակոցները պահվում են բազայում, ուստի նոր փորձաքննության կարիք չկա»։
Արձագանքելով Լևոն Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի չարաշահումների մասին հարցին՝ նա նշեց. «Լինելով պրոֆեսիոնալ՝ ես որևէ գնահատական չեմ կարող տալ մինչև ծանոթ չլինեմ գործի բոլոր հանգամանքներին, երկու կողմի կարծիքներին, որ կարողանամ դիրքորոշում արտահայտել։ Նախկինում էլ երբևէ ինձանից գնահատական չեք լսել անգամ ոչ հանրապետականի չարաշահումների վերաբերյալ։ Այս հարցերին կարող է պատասխանել դատավորը»։
Իսկ դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է օրինական ճանապարհով միլիոնավոր դոլարներ վաստակել Հայաստանում , հանգամանքը նրա մոտ հարցեր չի առաջացրե՞լ, որին ի պատասխան Հարությունյանը նշեց. «Հարցեր, իհարկե, առաջացել են, բայց ի տարբերություն ձեզ՝ իմ մոտ պատասխաններն այդքան ավտոմատ չեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր