Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 հուլ 2018 12:05

Շուտով ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը և Դավիթ Սուքիասյանը կվայելեն ոչ թե շորթած միլիոնները, այլ կալանքը ՀՀ ՔԿՀ- ներից մեկում

Շուտով ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը և Դավիթ Սուքիասյանը կվայելեն ոչ թե շորթած միլիոնները, այլ կալանքը ՀՀ ՔԿՀ- ներից մեկումՎերջերս մամուլում հրապարակվեց ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հայտարարագիրը։Ըստ որի վերջինս ունի մոտ 16.5 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ։
     Բացի չորս ավազահանքից Դավիթ Սուքիասյանը հայտարարագրել է նաև մոտ 3.5 միլիոն ամն դոլարի տված փոխառություններ։
     Ըստ օրենքի մեկից ավել անձանց և առավել խոշոր չափի տոկոսով տրված գումարները համարվում է ապօրինի տնտեսական գործունեություն և քրեորեն պատժելի արարք, ավելին նման մեղադրանքը նախատեսում է նաև ապորինի ծրջանառության 50 տոկոսի բռնագրավում հոգուտ պետ բյուջեի, էլ չեմ էլ ասում, որ դեռ պարզել է պետք, թե ՀՔԾ աշխատակիցը ինչպես է դիզել իր կարողությունը։
     Դավիթ Սուքիասյանի հայտարարագրից հետո պատկան մարմինները պարտավոր էին քրեական գործ հարուցել, որը չարվեց և նա շարունակում է աշխատել, նույնիսկ հեղափոխությունից հետո։
     Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ 16.5 միլիոն ԱՄՆ դոլարը դա իրականում ոչ թե Դավիթ Սուքիասյանինն է, այլ նրա քավոր ՀՔԾ նախկին պետ, Սերժ Սարգսյանի ռեժիմի դահիճ, գլխավոր կաշառակեր Վահրամ Շահինյանինը։
     Այս դեպքում ամեն ինչ ընկնում է տեղը։
     Սույն կոռուպցիոները, որի ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են վերջերս հրաժարական տվեց և հիմա հանգիստ փորձում է վայելել իր դիզած 16, 5 միլիոն դոլարը;
     Սակայն ոնց որ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում, հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել ԱԱԾ անցյալ տարի ՀՔԾ ում քննված մի գործով Վահրամ Շահինյանի և նրա սանիկի ՝Դավիթ Սուքիասյանի կողմից մեկ միլիոն ԱՄՆ դոլար կաշառքի շորթում կատարելու փաստով։
     Եթե լուրերը հաստատվեն, ապա շուտով Վահրամ Շահինյանը և Դավիթ Սուքիասյանը կվայելեն ոչ թե շորթած միլիոնները, այլ կալանքը ՀՀ ՔԿՀ ներից մեկում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր