Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 հուլ 2018 10:18

«Հրապարակ».Սաղ Նազիկն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել

«Հրապարակ».Սաղ Նազիկն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ում շարունակում է Մ․ Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլեւ օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները:
«Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով ես հարցաքննվել եմ, այդ օգնությունն ուղարկել ենք ապրիլի կեսին։ Այդ ժամանակ ԵԿՄ-ականներ էին մեկնում, բարձել ենք իրենց մեքենան, ուղարկել։ Թե հիմա տարել են Ղարաբաղ, թե հետ բերել Էջմիածին, չգիտեմ: Բայց Մանվելն ապրիլի 4-ից մայիսի 28-ը Ղարաբաղում էր, վստահ եմ՝ նա տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, սաղ կինն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր